Դեպի Արզական ճամփորդության մասին

Մենք  շատ  ենք  Ճամփորդել և  այս  անգամ    գնացինք  Արզական՝  հաղթահարելու հերթական  բարձունքը։   Արզական տանող ճանապարհը  պատված  էր  կանաչ  գույնով։  Նաև  այս  անգամ մենք ոչ   միայն   գնացինք հաղթահարելու  բարձունքը , այլ նաև  գնացինք    Արզականի  դպրոց։  Դպրոցի  պատի  վրա   լավագույն աշակերտների նկարներն  էին ։  Մենք  մտանք  բոլոր  դասարանները  և  տեսանք,որ  դասարանները  շատ գեղեցիկ  էին: Եվ  հետո  Արզականի  դպրոցից  մի  քանի  սովորող  եկան մեզ  հետ  հաղթահարելու  բարձունքը։  Մենք  գնացինք  սարի  վրա  մի  հին  եկեղեցի,  որը ըստ առասպելի  արջերն  էին  կառուցել,  բայց  մարդիկ  չէին  իմացել։  Հետո  իմացան    և  մարդիկ  որոշեցին դռան  վերևում մի  արջի  գլուխ  սարքել։  Եվ    եթե  մարդ  ուզում է  իր  երազանքը  կատարվի,  պետք  է  վերցնի  փոքրիկ  քար  և  գցի  արջի գլխի մեջ ։ Եթե  քարը ընկավ արջի   գլխի  մեջ,  երազանքը  կկատարվի , եթե  չընկավ՝    երազանքը  չի կատարվի։   Դրանից հետո մենք  նշեցինք  Համբարձումը,  պարեցինք,  խաղեր  խաղացինք  և  գնացինք  դպրոց։

WhatsApp Image 2021-05-27 at 10.05.11

Leave a Reply