Նոյեմբերի 2021 archive

Ճնճղուկը

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են. (ավելին …)

Մաթեմատիկա 18․11․2021

  1. Եռանկյան առաջին կողմի երկարությունը 25 սմ է, երկրորդ կողմի երկարությաունը 20սմ է, P= 78սմ է։ Գտի՛ր եռանկայն երրորդ կողմի երկարությունը։

Լուծում

1․ 25+20=45

  1. 78-45=33

Պատ․՝33

2․ Ուղղանկյան կարճ կողմի երկարությունը 4 սմ է, իսկ երկար կողմի երկարությունը 8 սմ է: Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը:

Լուծում

1․ 8+4=12

2․ 12+12=24

Պատ.՝24 :

 

3․ 1կգ վարունգը արժե 400 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 ու կես կգ վարունգը։

1․ 400։2=200

  1. 400+200=600

Պատ․՝ 600

4․ 1 կգ խնձորը արժե 200 դրամ։ Ինչքա՞ն արժե 2 ու կես կգ խնձորը։

Լուծում

  1. 200։2=100
  2. 2.200=400

3․ 400+100=500

Պատ․՝   500 դր

5. Քառակուսու կողմը 3 սմ է: Հաշվի՛ր քառակուսու պարագիծը:

Լուծում

4․3= 12

Պատ.՝ 12  սմ

 

6․ Ուղղանկյան մի կողմը 20 սմ է, իսկ մյուս կողմը՝ 2 անգամ երկար: Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը:

Լուծում

20.2=40

40+40+20+20=120

Պատ.՝ 120

 

 

Ֆիլմ սառույցի մասին

«Արևորդի»  նախագիծ  շրջանակում  դիտեցինք  ֆիլմ  սառույցի  մասին։  Ես  այդ  ֆիլմից  հասկացա,  որ  մենք  կապված  ենք  բնության  հետ։

Եվ  եթե  մենք  բնությունը  չսիրենք,  բնությունը  կանհետանա։  Եվ  ինձ  դուր  եկան Արկտիկայի այդ գեղեցիկ  տեսարանները, բայց  այդ  ամենը  հալչում  էր։    Եվ այդ  ամենը,  եթե  հալչի , ջուրը  կծածկի  ամբողջ  Երկիր  մոլորակը։  Եվ   երկիր  մոլորակը չի լինի։

   Մարդն  և  բնությունը  նույն  են։ Մարդը  պետք  է  հոգ  տանի  բնության  մասին։

Ձմեռող և չվող թռչուններ

Աշնանը,  երբ  ցուրտ է  լինում  ջերմաստիճանը իջնում  է, որոշ  թռչուններ  չվում  են  տաք  երկրներ։ Նրանք ձմռանը  չեն կարողանում  դիմանալ ցրտին և չեն կարողանում  իրենց  համար  ուտելիք  գտնեն։ Բայց  այդ թռչունները գարնանը նորից հետ են գալիս  հայրենի  երկիր։ Կան  թռչուններ,  որ չեն  չվում  տաք  երկրներ։  Դրանք էլ  ձմեռող  թռչուններն  են։ Ձմեռող   թռչունները   ցրտադիմացկուն  են և  կարողանում  են սնունդ  գտնել  ձմռանը։

Ձմեռող թռչուններ    Չվող թռչուններ

 

Ճնճղուկ                         Ծիծեռնակ

Ագռավ                            Արագիլ

Փայտփորիկ                  Կռունկ

Կաչաղակ

Մաթեմատիկա

Ներկայացրո՛ւ թվի տեսքով՝

4հ․+6տ.+7մ.=467

8հ.+9տ.=890

6հ.+5տ.+2մ=652

2հ. + 1տ.+ 1մ=211

8հ. + 3տ. + 1 մ=831

Թվերը գրի՛ր բառերով՝

65=վաթսունհինգ

91=իննիսունմեկ

87=ութսունյոթ

843=ութ հարյուր քարասուներեք

34=երեսունչորս

756=յոթ հարյուր հիթսուվեց

Օգտվելով աղյուսակից գրի՛ր թվերին համարժեք Այբուբենի տառերը

34 –ԼԴ

453-ՆԾԳ

600-Ո

215-ՄԺԵ

681-ՈՁԱ

524-ՇԻԴ

26-ԻԶ

57-ԾԷ

98-ՂԸ

Հռոմեական թվերը փոխարինի՛ր արաբական թվերով ՝ օգտվելով նկարից։

10-X

21-XXI

6-VI

17-XVII

4-IV

5-V

101-CI

55-LV

32-XXXII

 

Նախադասության մեջ կարգային թվերը փոխարինի՛ր հռոմեական թվերով։

Անին վազքի մրցույթում զբաղեցրեց   հինգերորդ տեղը։Անին վազքի մրցույթում զբաղեցրեց   V տեղը:

Սովորողները կանգնել էին երրորդ շարքում։Սովորողները կանգնել էին III շարքում։

Մայրիկը պատրաստաստեց վեցերորդ գաթան։Մայրիկը պատրաստաստեց VI գաթան։

Մենք արդեն թաթախում ենք ութերորդ շարոցը։Մենք արդեն թաթախում ենք VIII շարոցը։

 

Հաշվի՛ր։

81 :(47 – 38)=81:9=9

5 . 7 – 7 . 5 + 607=0+607=607

(98 -8 ) : 10 + 28=9+28=37

60 . 3 =180

5 . 40 : 10 =200:10=20

8 . 30 : 6 0 =240:60=4

80 . 5 : 4 0 =400:40=10

 

Խնդիրներ շարոցի մասին

Էմիլին ուներ 30 ընկույզ։Նա ուզում էր պատրաստել շարոց։Ամեն շարոց պատրաստելու համար հարկավոր է 5 ընկույզ: Քանի՞ շարոց կարող է Էմիլին  պատրաստել:

 

Լուծում

30:5=6

Պատ.՝6 շարոց

Կատրինան շարոց պատրաստելուց առաջ ուներ 68 հատ ընկույզ։Շարոց պատրաստելուց հետո  նրա մոտ մնաց  30:Քանի՞ ընկույզ նա օգտագործեց

Լուծում

68-30=38

Պատ.՝ 38

 

Ինեսան  ունի 35 հատ ընկույզ,նա շարոց պատրաստեց և նրա մոտ մնաց 30 ընկույզ: Անին նրան տվեց 24 ընկույզ:Որքա՞ն ընկույզ եղավ Ինեսայի մոտ:

 

Լուծում

30+24=54

Պատ.՝  54 հատ ընկույզ

Սեբաստացիները մարսում

 

Սեբաստացիները շատ են սիրում ճամփորդել և շատ են ճամփորդում։Մի օր  այնքան ճամփորդեցին, որ հայտնվեցին Մարսում: Մարս մոլորակում մի դպրոց գտան , ներս մտան։ Բոլորը կարմիր էին,  բոլորը աշխատում էին թռչող համակարգիչնեչով։ Սեբաստացիները այդ տեսնելով  հարցրեցին․

—Ինչո՞ւ եք թռչող համակարգիչներով  աշխատում ։

-Մեզ մոտ ամեն ինչ թռչում է , ահա՝ ձեզ ապացույց:Իսկ դուք կարո՞ղ եք թռչել։

-Այո՛,  մենք նույնիսկ կարող ենք թռչել մեր մոլորակից   ձեր Երկիր:

-Իսկ դուք մի՞շտ եք կարմիր լինելու:Կամ էլ դուք մի՞շտ եք թռչել իմանալու:Ես ուզում եմ ,որ դուք գաք իմ  աշխարհ՝ Սեբաստացիների դպրոց:

-Ձեզ մոտ միշտ են թռչու՞մ համակարգիչները, — նորից հարցրեցին սեբաստացիները ։

-Ո՜չ, մեզ  մոտ միշտ չեն թռչում միայն դաս անելու ժամանակ ։

-Իսկ, երբ թռչում են  ո՞ր մոլորակ  են գնում ։

-Երկիր մոլորակ, որտեղ կյանք կա, բնություն կա և ապրում են աշխարհի բոլոր երեխաները ։

Սեբաստացիները  պատմեցին իրենց Երկրի մասին։ Մարսի Սեբաստացիներից մեկը հարցրեց Մարսի բնակիչներին․

-Իսկ եթե ուզում եք գնալ ուրիշ երկիր,  ո՞նց եք գնում:

-Մեր ուժի միջոցով, — պատասխանեցին Մարսի բնակիչները։

Քանի որ Վեներան շատ տաք է,  իսկ մերկուրին շատ մոտ է Արևին ու սեբաստացիները ցանականում էին  տեսնել՝  ինչպես են մի մոլորակից անցնում մյուս մոլորակ, խնդրեցին ուղեկցել Երկիր։

-Լավ մենք կտանենք ձեզ Երկիր,  եթե պատմեք ձեր մոլորակի մասին: Մեզ մոտ ամեինչ   թռչում է մեր    մոլորակը կարմիր է: Իսկ դուք,  որ դաս եք անում,  դուք էլ եք  թռչում։

—  Ո՜չ ,-ծիծաղելով պատասխանեցին սեբաստացիները։

—Բա՞, ոնց, — զարմացան Մարսի բնակիչները։—Մենք  իջեցնում ենք համակարգիչը,  ամուր  պահում ենք  որպիսի  չթռչի:  Մեզ  համար շատ  դժվար է։

—Ուզում ենք գալ մեզ հետ, գնանք մեր դպրոց։ Մենք ցույց կտանք ինչպե՞ս են սովորում սեբաստացիները։ Նրանց համար դժվարություններ չկան։  Գնացի՜նք:

Մարսի բնակիչները շրջանի մեջ վերցրին սեբաստացիներին, ամուր բռնեցին ձեռքերը և անտասանելի փոթորիկի միջոցով միանգամից հայտնվեցին Երկրում՝ մեր կրթահամալիրում։

—Սա  մեր  դպրոցն է,- ասացին սեբաստացիները։

-Այս  ի՜նչ  գեղեցի է  ձեր  դպրոցը, մերը  այդքան  գեղեցիկ  չէ:

-Ոչի՛նչ,   ձեր դպրոցն էլ  լավը կդառնա,-  ասացին սեբաստացիները։ 

Սեբաստացիները սկսեցին ցույց տալ դպրոցը, պատմել դպրոցի մասին։

-Իսկ դուք լողո՞ւմ եք դպրոցում,-հարցրին սեբաստացինները։

-Ո՛չ,Մարսի վրա ի՞նչ ջուր։

-Լա՛վ , — տխրեցին սեբաստացիները

Սեբաստացիները այցելեցին և ցույց տվեցին Ագարակը, քանդակի դպրոցը, Խաղողի և գինու դպրոցում ցույց տվեցին գինու արարումը։ Մարսի բնակիչները շատ տխրեցին, քանի որ իրենք չունեն այն, ինչ ՝ սեբաստացիները։

Սեբաստացիները որոշեցին օգնել Մարսի բնակիչներին։ Որոշեցին իրենց հետ վերադասռնալ Մարս մոլորակ և սովորեցնել այն, ինչ իրենք գիտեին։

Այս անգամ Մարսում նրանք այցելեցին այլ դպրոց։ Կարմիր մոլորակայաինները սեբաստացիներին տարան Հսկաների դպրոց։ Նրանց  դիմավորեցին հսկա դպրոցականները և ցույց տվեցին իրենց հսկա դպրոցը: Նրանք այնտեղ դասերը սովորում էին երգելով: Սեբաստացիները արդեն հասկացան՝ ինչ կատարվեց և սկսեցին հարցեր տալ.

-Իսկ ի՞նչպես են ձեր ուսուցիչները  ձեզ դաս սովերցնում:

Հսկաներից  մեկը պատասխանեց.

— Երգելով են դասերը սովորեցնում:

Սեբաստացիները տեսան, որ հսկաները դժվարանում են ամեն անգամ երգելով սովորել։ Նրանք հսկա դպրոցականերին հրավիրեցին Երկիր մոլորակ իրենց դպրոցը տեսնելու , թե ինչպես են սովորում և միայն երգում երգուսուցման պարապմունքին:

Այս անգամ հսկաները շարվեցին մի գծով՝ ուս ուսի, բոլորը միասին բղավեցին՝ Թռի՜չք, և հայտնվեցինք Երկիր մոլորակում՝ Հարավային դպրոցում։ Սեբաստացիները ցույց տվեցին իրենց  դպրոցը։ Ամեն ինչ պատմեցին  սովորողների մասին։

Հսկա սովորողները հարցրին․

-Մենք կարո՞ղ ենք ձեր դպրոցում սովորել, ձեզ լինել ընդամնեը մեկ օր, որ կարողանանք ամեն ինչ սովորել ձեզանից։

Սեբաստացիները  ասացին․
-Այո՛, դուք եկեք մեր դպրոցում սովորեք և մեր նման խելացի կլինեք։

— Շնորհակալություն,- ասացին հսկաները ։ Եվ նրանք գնացին  սեբաստացիներ դպրոց սովորելու։

Նրանց  այնքան   դուր   եկավ  դպրոցը, որ  շուտով   ցանկացան իրենց  բոլոր  ընկերներին    հրավիրելու   սեբաստացիների  դպրոցում սովորելու։ Սակայն,քանի որ իրենք եկել էին  հեռավոր Մարսից, իսկ այնտեղ հեռախոս չկար, նրանք չգիտեին ինչպես կանչեն իրենց ընկերներին։ Ահա այստեղ  հմուտ սեբաստացիները նրանց սովորեցրեցին օգտվել էլեկտրոնային հասցեից։ Հսկաները զարմացան և շատ ուրախացան։

Հսկանները այդ մեկ օրում շատ հմտություններ սովորեցին սեբաստացիներից; Սովորեցին շատ մարզվել, քայլել, ճամփորդել, լողալ, հեծանիվ վարել։ Հսկանները խոստացան իրենց մոլորակում մյուս դպրոցներում էլ սովորեցնել իրենց տեսածը և սովորոածը։

Սեբաստացիները շատ ուրախացան, որ կարողացան օգնել Մարսի բնակիչներին։

Կարմիր մարդիկ և հսկանները միշտ կհիշեն սեբաստացաիներին։ Եվ ահա նոյեմբեր ամսին, հանկարծ Տիեզերք նախանշան արձակվեց հետևյալ հաղորդագրությամբ․

-Այո՜, մեր տոն է, սեբաստացիների տոնն է։

Մարսի բնակիչները լսեցին, ստուգեցին օրացույցով։ Ըստ օրացույցի նոյեմբեր ամիսն էր։

Դե, իհարկե, ոնց կարող էին մոռանալ, սեբաստացիների տոնն է։ Իրենք որոշեցին անակնկալ անել սեբաստացիներին, քանի որ սեբաստացիները իրենց օգնել էին։

Հսկաները  որոշեցին սեբաստացիներին նվիրել այն ինչ գոյություն չունի Երկիր մոլորակում։ Պատրաստեցին  թռչող ինքնագնաց: Սեբաստացիները այսուհետ կկարողանան թռչել Մարս և հաճախակի հանդիպել արդեն հարազատ դարձած ընկերներին:

Մարսի կարմիր բնակիչները որոշեցին նվիրել  սեբաստացիներին  գիրք ,որ  Մարսի  մասին էր, իրենց միշտ կհիշեցենր իրենց ընկերության մասին։

Սեբաստացիները  ուրախացան,  որ  կարմիր  մարդիկ    գիրք   նվիրեցին    իրենց։Այդ  գրքի  մեջ  գրված  էր      մարսի    գաղտնիքների    մասին։ Սեբաստացիները  նույնպես նվիրեցին  հետաքրքիր  գիրք։

Սեբաստացիների  նվիրած գիրքը Երկիր մոլորակի  մասին  էր։Նրանք շատ ուրախացան,  որ տեսան այդ գիրքը։Մարսի բնակիչները իրենց ընկերներին տեսնելուց հետո պետք է գնային։ Նրանք ուզում էին դեռ սովորել, բայց չկարողացան, որովհետև նրանք պետք է գնային իրենց ընկերների մոտ։Սեբաստացիները տխրեցին, երբ  նրանք ուզում էին գնալ։Նրանք հրաժեշտ տվեցին նրանց, և նրանք գնացին Մարս մոլորակ։

Կարմիր  մարդիկ վերադարձան Մարս մոլորակ։ Մի քանի օրից նրանք շատ կարոտեցին սեբաստացիներին և որոշեցին տեսազանգով խոսել , իմանալ ինչպե՞ս են նրանք։ Հսկաների նվիրած ինքնագնացով սեբաստացիները գնացին Մարս մոլորակ «Թթուդրիկի ծեսը» ընկերների հետ անելու համար։ Սեբաստացիներն էլ նրանց էին շատ կարոտել։ Նրանք շատ ուրախացան և հետաքրքիր զրույց ունեցան, թթու դնում։

 Իրար հետ  թթուն դրեցին,  զվարճացան,  և  հիշեցին  այն գրքերի  մասին,  որ Մարսի մարդիկ  Մարսի  մասին  գիրք  էին  նվիրել,  սեբաստացիներն  էլ՝  իրենց  երկիր  մոլորակի  մասին։  Իրար հետ  կարդացին,  քննարկեցին երկու  գրքերը և  իրար  հարցեր  տվեցին։

 Թթուն դնելուց հետո սեբաստացները իրենց այլմոլորակային ընկերներին հրավիրեցին Հարիսայի ծեսին համտեսելու և մասնակցելու Շարոցթաթխիկին։

Հսկաներն ու կարմիր մարդիկ զարմացած հարցրին սեբաստացիներին․

-Ի՞նչ է Հարիսայի ծեսը շարոց, ի՞նչը, ի՞նչ ասացիք։

Սեբաստացիները նայեցին իրար ու ծիծաղեցին․

-Եկեք, անպայման եկե՛ք, դա էլ կսովորեցնենք։ Դեռ ինչքան բան ունեք սովորելու սեբաստացիներից։

Այսպիսով պարզ է դառնում, որ կարևոր չէ, թե մենք որտեղ ենք ապրում՝ Մարսում, թե Երկիր մոլորակում,  կարևոր է ունենալ գերազանց գիտելքներ, տիրապետել շատ հմտությունների՝ինչպես սեբաստացիները։ Կարևոր է սովոորածը սովորեցնել ընկերներին, օգնել, ուժեղ լինել։ Ես, մեք հպարտ ենք , որ սեբաստացի ենք։

 

 

 

English

What time is it?  It is seven o’clock.

What time is it?  It is four o’clock.

What time is it?  It is five o’clock.

What time is it?  It is one  o’clock.

What time is it?  It is three o’clock.

What time is it?  It is ten o’clock.

 

What time is it?  It is two o’clock.

What time is it?  It is eight o’clock.

What time is it?  It is twelve o’clock.

What time is it?  It is nine  o’clock.

What time is it?  It is eleven o’clock.

What time is it?  It is six  o’clock.

 

1 2 3 4