Կլոդ մոնե

Օսկար Կլոդ Մոնեն  ֆրանսիացի գեղանկարիչ ՝, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Մանուկ հասակում նկարիչն ատում էր դպրոցը: Նա գերադասում էր միայնակ զբոսնել: Կլոդ Մոնեի հայրը ցանկանում էր, որպեսզի որդին գնա իր ճանապարհով և դառնա նպարավաճառ:Կլոդ Մոնեի առաջին գեղանկարչական աշխատանքները կարելի է համարել նրա ուսուցիչների ծաղրանկարները:Երբ նա 15 տարեկան էր, արդեն լայնորեն հայտնի էր ամբողջ Հավր քաղաքում՝ որպես ծաղրանկարի վարպետ:Դեռ շատ պատանի հասակում Կլոդ Մոնեն հայտարարել է ծնողներին, որ գնալու է Փարիզ սովորելու, որպեսզի դառնա նկարիչ: Ծնողները նրան չեն աջակցել, բայց նաև չեն կանգնեցրել:«Իմպրեսիոնիզմ» անվանումը առաջացել է Մոնեի կտավներից մեկի՝ «Տպավորության» (Impression) անվանումից:Մոնեն գերադասում էր աշխատել ոչ թե արվեստանոցում, այլ բնության գրկում:Կլոդ Մոնեի կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել երջանիկ պատահարը. նա վիճակախաղով մեծ գումար է շահել: Դրանից հետո Մոնեն հեռացել է աշխատանքից և ամբողջությամբ նվիրվել է գեղանկարչությանը:Նրա կտավներից շատերում պատկերված է Կամիլլա Դոնսինեն՝ Մոնեի առաջին կինը: «Ամենաթանկ» նկարիչների ցանկում Մոնեն գրավում է երրորդ տեղը:

Leave a Reply