Հոկտեմբերի 2022 archive

Русский

Спиши слова. Допиши окончания. Подчеркни
чк в словах. Со словосочетаниями приду май и за —
пиши несколько предложений․

волшебная палочка                                             белое облако
синяя речка                                                           синее небо
вечерняя заря                                                       зелёное  дерево
осенняя  сказка                                                    жёлтое  платье

Մաթեմատիկա 05․10․2022

Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման  տեղափոխական հատկությունից։

1․ 796+200+4+450=796+4+200+450=1450

1) 796+4=800

2) 800+200=1000

3)1000+450=1450

2. 38000+6550+2000=46550

38000+2000+6550

1)  38000+2000=40000

2) 40000+6550=46550

 

3. 42300+142+2000+700=45142

42300+2000+700+142

1)42300+2000=44300

2)44300+700=45000

3)45000+142=45142

 

4. 750+2807+880+250=4687

2807+880+750+250

1)  2807+880=3687

2)  250+750=1000

3)  3687+1000=4687

 

Կատարի՛ր գործողությունները։

1.  30կմ+352կմ+170կմ=30+170+352=200+352=552կմ

2.  8կմ+420մ-210մ=8000մ+420մ-210մ=8420մ-210մ=8210մ

8կմ = 8000 մ

3․5կմ 385մ + 7կմ400մ=5կմ+7կմ+385մ+400մ=12կմ 785մ

5կմ 385մ + 7կմ  400մ =12785մ

1)  5000մ + 7000մ =12000մ

2) 385մ + 400մ = 785մ

3)  12000մ + 785մ=12785մ

 

4.  8կմ 200մ + 800մ =9կմ

1)  200մ + 800մ = 1000մ

2)1000մ + 8կմ = 9կմ

 

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ  առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Summer is Fun

Summer is a nice season. The weather is fine. Days are long
and sunny. It is hot in summer. Children spend their summer
holidays at the seaside or in the country. There are a lot of
interesting things to do. They swim in the sea, play games
outdoors, they go to the forest and to the mountains, they go to
the zoo in summer. They read a lot of interesting books and eat
a lot of ice-cream.
Children enjoy their summer holidays because the weather is
fine and there is no school.

1.Do you like summer? Why? ինչու՞

I love summer because there are summer holidays and we can go to the beach.

2.Where do you usually go in summer?

In summer  we  go to the zoo, forest,

3.Do you go to the seaside in summer?

We are going to the beach․

4.What do you do in summer? Ի՞նչ ես անում ամռանը

I read books and play games in the summer.

5.What games do you play in summer?

I play soccer and yard games in the summer.

Հայրենիքս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝

Գարնան վարդով ցնծուն,

Եվ մայրական անհուն շնչիդ՝

Ցորեն արտով ծփու՜ն:

 

Կանչում եմ ես լուսաբարբառ

Քո սիրակեզ կոչով,

Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,

Քո հնագեղ ոճով:

 

Վա՛ռ ու հզոր քո ապագան

Կայծակում է իմ դեմ,

Դու հավերժո՜ղ իմ Հայաստան,

Անուն քաղցր ու վսեմ:

 

Ավետիք Իսահակյան

Մաթեմատիկա 03․10․2022

Կազմի՛ր արտահայտություն  և լուծի՛ր խնդիրը։

Անին գնեց 7 միատեսակ տուփ արագ։ Այդ կարգից 540 գ նա օգտագործեց գաթա պատրաստելու համար, իսկ  մնացած 860 գ-ը պահեց սառարանում։ Որքա՞ն էր մեկ տուփ կարգի զանգված։

Լուծում

1)540+860=1400

2)1400:7=200

Պատ․՝200գ

Կազմի՛ր արտահայտություն  և լուծի՛ր խնդիրը։

Վարպետը 300 լիտր խաղողի հյութից լցրեց 2 լիտր տարողությամբ 75 շիշ։ Մնացած հյութը նա լցրեց 3 լիտրանոց շշերի մեջ։ Քան՞ի 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա։

Լուծում

1)  75×2=150

2)  150։3=50

Պատ․՝50 հատ

 

 

ա)  Հաշվի՛ր 15 սմ և 20 սմ                              բ)     Հաշվի՛ր    20 սմ կողմով

կողմերով ուղղանկյան                                          քառակուսու պարագիծը

պարագիծն ու մակերեսը                                     ու մակերեսը։

 

Լուծում                                                                    Լուծում

1)15×2+20×2=70                                                  1) 20×4=80

2)20×15=300                                                        2) 20×20=400

Պատ.՝Մակերեսը=300 Պարագիծը=70        Պատ.՝Մակերեսը 400 պարագիծը=80սմ

Ասա ՛՝  որոնք են վեցանիշ թվի գրությամբ կարգային միավորները և պատասխանի՛ր հարցերին։

1․ Քան՞ի կարգային  միավոր կարող է պարունակել թվի յուրաքանչյուր կարգ։

Թվի յուրաքանչյուր կարգ կարող է պարունակել 0-ից 9  կարգային միավոր։

2․ Ասա՛ մի քանի թիվ, որոնց հազաարյակների կարգում կա 7 կարգային միավոր չկա։

957000, 177059 , 287536 ,397458

3․ Ասա՛ մի քանի թիվ, որոնց հարյուրյակների կարգում կարգային միավոր չկա։

193056, 942087, 284073, 854006

Իսահակյանը` Կոմիտասի մասին

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

ԿոմիտասՀիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

Մայրցամաքներ , օվկիանոսներ

75394-004-D63D96A5

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

Երկրի ամբողջ տարածքը կազմում է 510մլն կմ2 , որից ցամաքի տարածքը կազմում է 29 % ։

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Եվրսաիա ,Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Օվկիանոսը ահռելի աղի ջրի զանգված է, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով ունենք 4 օվկիանոսներ ՝ Խաղաղ օվկիանոս , Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ։

 

ԵՎՐԱՍԻԱ

 

imagesCAPNL0PT
եվարսիա

 

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

(ավելին …)

1 3 4 5 6