Գեղարքունիքի մարզ

 

Մարզկենտրոնը՝ Գավառ

Քաղաքներ՝ Սևան, Ճամբարակ, Վարդենիս

Տեսարժան վայրեր՝ Գավառ, Հայրավանք, Հացառատ, Նորատուս, Սևանավանք, Վանեվան

Լեռնաշղթաներ՝ Գեղամա, Սևանի, Արեգունի, Վարդենիս

Լիճ՝ Սևանա լիճ

Գետեր՝ Հրազդան, Արգիճ, Մասրիկ, Գետիկ, Գավառագետ

Լեռներ՝ Աժդահակ,  Գնդասար, Սպիտակասար, Վարդենիս

Դաշտ՝ Մասրիկ

Տարածքով Գեղարքունիքը ամենամեծ մարզն է: Նրա 1/4  ծածկված է ջրով: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբուխներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց  խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք:

Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ—Բերդ, Մարտունի—Եղեգնաձոր և Երևան—Սևան—Սոթքերկաթուղին։Տարածաշրջանում լայն տարածում է գտել  անասնաբուծությունը,  մեղվաբուծությունը, ձկնարդյունաբերությունը /հիմնական հենքը Սևանա լիճն է/, կարտոֆիլի մշակությունը և  բուսաբուծությունը: Ամենաերկար  գետերն են Արգիճին 51 կմ, Գավառագետը 47 կմ, և Մասրիկը 45 կմ

Gegharkunik_Province.svg

Leave a Reply