Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ

Հիսուս Քրիստոսի պատգամին համաձայն Տիրոջ տասներկու աշակերտները շրջեցին ողջ աշխարհով մեկ և ամենուր տարածեցին Հիսուս Քրիստոսի լույսը:

Առաքյալներից երկուսը` Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը, մարերի, պարսիկների և ասորիների երկրում քարոզելով ու բազում զորավոր նշաններ ցույց տալով ՝ հասան նաև Հայաստան:

Ս. Թադևոսը և Ս. Բարդուղիմեոսը Հայաստանում քարոզել են իրարից անկախ: Առաջին առաքյալը, որ քարոզեց Հայաստանում՝ Թադեոսն էր: Սուրբ Գրքում նա հիշվում է որպես Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց  կամ Հակոբի որդի Հուդա ։ Թադեոսը նախ քարոզում է ասորական Միջագետքում, այնուհետև Եդեսիայում, ապա գալիս է Հայաստան:

Թադեոսին սպանում են Սանատրուկ թագավորի հրամանով։Այսօր պատմական Արտազ գավառում (այժմյան Պարսկաստանի տարածքում) կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Ս. Թադե վանքը:

Իսկ Ս. Բարդուղեմեոսի (նաև հիշատակվում է որպես Նաթանայել) մասին հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է ասել, թե իսկական իսրայելացի է, որի մեջ նենգություն չկա:

Բարդուղեմեոս առաքյալը քարոզելով Գողթն գավառում՝ անցնում է Հեր և Զարևանդ գավառներ, այնուհետև՝ Անձևացյաց գավառ ու Հայաստանի մյուս շրջաններ: Հայտնի է, որ նրա անունով վանք է կառուցվել Վասպուրականի Աղբակ գավառում: Ըստ ավանդության՝ այդ վանքում է թաղվել առաքյալը:

 

Leave a Reply