Ոդիսևս

Ոդիսևսը ( լատիներեն՝ Ուլիսես), հունական Իթակե կղզու արքան էր, Լաերտեսի որդին, խորամանկության ու հնարամտության մարմնացում։ Նա Հոմերոսի «Ոդիսական» վիպերգության գլխավոր հերոսն է։ Մասնակցել է Տրոյայի պատերազմին։ Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
Ոդիսական բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։Տրոյան գրավելուց հետո Պոսեյդոնի ուղարկած վիթխարի ալիքները կործանեցին հույների նավերը։ Ոդիսևսը փրկվեց, սակայն նրան բաժին հասան նոր տառապանքներ՝ մինչև իր ընտանիքին միանալը նա պետք է անցներ բազում փորձությունների միջով։Ոդիսևսի նավի մնացորդները հասնում են մի կղզի, որի տիրուհին էր չքնաղ նիմփ Կալիպսոն։ Իր հմայքներով Կալիպսոն Ոդիսևսին պահում է յոթ տարի, որոնք Ոդիսևսի համար անցնում են աննկատ։ Աթենասը համոզում է Զեւսին, որ նա ստիպի Կալիպսոյին Ոդիսևսին բաց թողնելու։ Զևսի այդ պահանջը Կալիպսոյին է հասցնում նրա բանբեր Հերմեսը։
Ոդիսևսը քսան հաստաբուն ծառերից պատրաստում է մի լաստանավ և հեռանում է Կալիպսոյի կղզուց։

Leave a Reply