Author Archive

Խոր Վիրապ

Խոր վիրապի վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ`   ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։

Ըստ Ագաթանգեղոսի`   Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669թթ. Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669թ. սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն:
1703թ. ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը:
1970-1980-ական թթ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ:

Ոդիսևս

Ոդիսևսը ( լատիներեն՝ Ուլիսես), հունական Իթակե կղզու արքան էր, Լաերտեսի որդին, խորամանկության ու հնարամտության մարմնացում։ Նա Հոմերոսի «Ոդիսական» վիպերգության գլխավոր հերոսն է։ Մասնակցել է Տրոյայի պատերազմին։ Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
Ոդիսական բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։Տրոյան գրավելուց հետո Պոսեյդոնի ուղարկած վիթխարի ալիքները կործանեցին հույների նավերը։ Ոդիսևսը փրկվեց, սակայն նրան բաժին հասան նոր տառապանքներ՝ մինչև իր ընտանիքին միանալը նա պետք է անցներ բազում փորձությունների միջով։Ոդիսևսի նավի մնացորդները հասնում են մի կղզի, որի տիրուհին էր չքնաղ նիմփ Կալիպսոն։ Իր հմայքներով Կալիպսոն Ոդիսևսին պահում է յոթ տարի, որոնք Ոդիսևսի համար անցնում են աննկատ։ Աթենասը համոզում է Զեւսին, որ նա ստիպի Կալիպսոյին Ոդիսևսին բաց թողնելու։ Զևսի այդ պահանջը Կալիպսոյին է հասցնում նրա բանբեր Հերմեսը։
Ոդիսևսը քսան հաստաբուն ծառերից պատրաստում է մի լաստանավ և հեռանում է Կալիպսոյի կղզուց։

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ

Հիսուս Քրիստոսի պատգամին համաձայն Տիրոջ տասներկու աշակերտները շրջեցին ողջ աշխարհով մեկ և ամենուր տարածեցին Հիսուս Քրիստոսի լույսը:

Առաքյալներից երկուսը` Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը, մարերի, պարսիկների և ասորիների երկրում քարոզելով ու բազում զորավոր նշաններ ցույց տալով ՝ հասան նաև Հայաստան:

Ս. Թադևոսը և Ս. Բարդուղիմեոսը Հայաստանում քարոզել են իրարից անկախ: Առաջին առաքյալը, որ քարոզեց Հայաստանում՝ Թադեոսն էր: Սուրբ Գրքում նա հիշվում է որպես Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց  կամ Հակոբի որդի Հուդա ։ Թադեոսը նախ քարոզում է ասորական Միջագետքում, այնուհետև Եդեսիայում, ապա գալիս է Հայաստան:

Թադեոսին սպանում են Սանատրուկ թագավորի հրամանով։Այսօր պատմական Արտազ գավառում (այժմյան Պարսկաստանի տարածքում) կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Ս. Թադե վանքը:

Իսկ Ս. Բարդուղեմեոսի (նաև հիշատակվում է որպես Նաթանայել) մասին հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է ասել, թե իսկական իսրայելացի է, որի մեջ նենգություն չկա:

Բարդուղեմեոս առաքյալը քարոզելով Գողթն գավառում՝ անցնում է Հեր և Զարևանդ գավառներ, այնուհետև՝ Անձևացյաց գավառ ու Հայաստանի մյուս շրջաններ: Հայտնի է, որ նրա անունով վանք է կառուցվել Վասպուրականի Աղբակ գավառում: Ըստ ավանդության՝ այդ վանքում է թաղվել առաքյալը:

 

Վան Գոգը և նրա Աստղալից գիշերը

Վան Գոգ

Վան Գոգը ծնվել է Հոլանդիայում 1853 թվականի մարտի 30-ին։ Վան Գոգն աշխարհի հայտնի և սիրված արվեստագետներից մեկն է: Չնայած նա իր կյանքի ընթացքում հայտնի չէր, փառքը վրա հասավ մահից հետո:Նկարչի ամենամոտ մարդը եղել է եղբայրը՝ Տեոն, ով շարունակ հոգ է տարել, որ Վան Գոգը զբաղվի իր սիրած գործով։

 

Աստղալից գիշեր Վինսենթ վան Գոգի առավել հայտնի կտավներից է։ Ստեղծվել է 1889 թվականի հունիս ամսին։ 1941 թվականից գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում[1][8]։ Վան Գոգը նկարում պատկերել է Սեն Ռեմի դե Պրովանսի ննջասենյակից բացվող գիշերային տեսարանը և երևակայական գյուղ։Նկարում պատկերված է գիշերային բնություն։ Առաջին հայացքից դիտարկելիս ուշադրության կենտրոնում են հայտնվում հատկապես աստղերն ու լուսինը՝ իրենց վառ արտահայտվածությամբ։

10 պատվիրանների մասին

Տասը պատվիրանները այն տասը օրենքներն են, որոնք Աստված տվեց Իսրայելին Եգիպտոսից դուրս գալուց ոչ շատ ժամանակ հետո։ Տասը պատվիրանները իրենց էության մեջ Հին Կտակարանի օրենքի մեջ ամփոփված 613 պատվիրանների ամփոփ ներկայացումն է։ Դրանցից առաջին չորսը առնչվում են Աստծո հետ մեր հարաբերությանը, իսկ հաջորդ վեցը՝ մյուս մարդկանց հետ մեր հարաբերությանը։ Տասը պատվիրաններն են՝
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար ։
 
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
 
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: 
 
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
5.Պատվիր քո հորն ու մորը։
 
6.Մի սպանիր:
 
7.Մի շնանար:
 
8.Մի գողանար:
 
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր:
 
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: 

Գեղանկարչություն

Գեղանկարչությունը կերպարվեստի տեսակ է. ստեղծվում է ներկերով`  հարթ մակերեսի վրա:

Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն,  ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ` օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները: Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական և այլ ժանրեր: Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը, բեմանկարչությունը, մանրանկարչությունը, սրբանկարչությունը և այլն:Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է՝ կոլորիտը, որը յուրաքանչյուր պատկերում ունի իր գունաշարը՝ գամման` երբեմն նույն գույնի նրբերանգներով:

Ոսկերչություն և Գինեգործություն

Ոսկերչություն

Ոսկերչությունը, արհեստի և արվեստի տեսակ է։Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։

Գինեգործություն

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։

Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։

Արագիլներ

Ոչ ոք ստույգ չգիտի , թե երբ է սպիտակ արագիլը բարեկամացել մարդկանց հետ։ Բայց մարդիկ թանկ են գնահատում այդ բարեկամությունը, սպասում , թե երբ են արագիլները հաստատվելու տան տանիքին, պահպանում են նրանց հանգիստը և նույնիսկ կարծում են , որ արագիլները երջանկություն են բերում տանտերերին։ Եթե արագիլները բույն հյուսեն Ձեր տան տանիքին, ապա ամեն գարուն նորից կվերադառնան ։ Նորից բնում կհայտնվեն երկարաոտ ձագուկներ երեք կամ հինգ։ Նրանց ծնողները հերթով կեր կբերեն նրանց համար՝ մկներ , մողեսներ զանազան այլ միջատներ։ Մինչև աշուն արագիլի ձագուկները կդառնան ուժեղ թռչուններ ու կչվեն հարավ։ Եվ գարնանը մարդիկ նորից կսպասեն նրանց վերադարձին։ Արագիլները ձայներ չեն հանում, նրանք միմյանց հետ «խոսում » են կտուցների կափկափյունով։ Սպիտակ արագիլը ունի մոտիկ մի ցեղակից՝ սև արագիլը,բայց նա ապրում է միայն խուլ անտառում և չգիտես ինչու մարդու հետ չի բարեկամացել։  Այդ երկու տեսակներն էլ կան Հայաստանում։ Սպիտակ արագիլը ապրում է Արարատյան դաշտում, Լոռիում։ Սև արագիլ հանդիպում է Սևանա լճի ավազանում և այլ շրջաններում։

 

Հայաստանի ազգային փոքրամասնությունները

Եզդիներ

Եզդիները որպես հնագույն ազգ, առաջացել են  Միջագետքում՝ Իրաքի տարածքում։Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:

 

Մոլոկաններ

Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:

Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել:

Ասորիներ

Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Ասորիների մայրենի լեզուն համարվում է ասորերենը։  Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն։

Իրենց ազգային ուտեստը մարթուխան է, որի պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, կաթ և յուղ: Ասորիներն այն թխում են իրենց ամենակարևոր օրվա՝ մատուռի օրվա կապակցությամբ և բաժանում հարևաններին:

Պայծառակերպություն

Պայծառակերպության (Այլակերպություն, Վարդավառ) տոնը Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներց է, որի ժամանակ Քրիստոսը ցույց է տալիս իր աստվածային բնությունը, ուժը: Տոնը նշվում է Քրիստոսի Հարությունից 98 օր հետո և կարող է ընկնել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած կիրակին: Պայծառակերպության մասին հիշատակում են Մատթևոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչները: Համաձայն Ավետարանի` այդ օրը Հիսուսը, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու:

«Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծո Որդու փառավորվելը»։

1 2 3 4 78