17 Հունվարի 2022 archive

Դդմի մասին հանելուկ

Ինքը կլոր արևի գունդ,

Մեջը դատարկ ու լիքը կուտ:

Կլոր դեղին գնդակ է,

պոչիկ ունի շատ կարճ է,

Մեջը դատարկ լիքը կուտ,

Ուտես կասես էլի տուր։

 

Այն ինչն է, այն ինչը,

Նարնջագույն է, բայց նարինջ չէ,

Կլոր է, բայց  ձմերուկ չէ,

Բանջարեղեն է, բայց գազար չէ:

Հայկական «գորգեր» և «տարազներ»

 

Հայկական ազգային  հագուստներ  (տարազ) ՝

Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների  մի մասը մինչև մեր օրն էլ պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։

 

Հայկական  գորգեր՝

 

Հայկական գորգագործության ավանդույթներն այսօր էլ պահպանվում և շարունակնվում են՝ աշխարհին ներկայացնելով հայկական գորգերի յուրօրինակ մշակույթը:Հայկական գորգերը տարբեր են լինում։ Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից՝ Աստվածաշնչի թարգմանության մեջ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել։ Գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի, նյութով):

Հորինուկ «Չարաճճի դդումիկը»

 

 

 

Չարաճճի  դդումիկը

Մի    անգամ   ղափամայի    ծեսին  տատիկը  որոշեց    պատրաստել  ղափամա։ Նա  գնաց  անտառ  դդում   գտնելու։ Նա   անտառի ճանապարհին   տեսավ  մի  դդումի։ Դդումը սկսեց  գլորվել  տատիկի  շուրջը։  Տատիկը  դդումիկին ասում  է․

-Ի՛մ  փոքրիկ  դդումիկ,  չե՞ս  գա  գնանք  իմ տուն  քեզնից  մի   համեղ  ղափամա  պատրաստեմ։

Դդումիկը  ասում  է․

-Խնդրում  եմ ,  բարի՛  տատիկ , ինձնից  ղափամա  պետք  չէ    պատրաստել։

Տատիկը ասում  է․

-Դդումիկ  ջա՛ն , դդումի՛կ, խնդրում  եմ  արի։ Ես գնամ բաղադրիչները պատրաստեմ։

Մինչ  տատիկը բերում  է բաղադրիչները  , դդմիկը  թաքնվում է ։ Եվ  տատիկը  կանչում   է․

  -Դդմի՜կ,   դդմի՜կ,    իմ  փոքրի՛կ , որտեղ ես թաքնվել  դու։  Իմ  դդմիկ,  արի,   ես  քեզ  չեմ  պատրաստի,գնանք հարիսա պատրաստենք։

Դդումիկը  դուրս  է  գալիս,    տատիկը  բռնում է  դդումիկին  և  պատրաստում  համեղ  ղափամա։