Հ․ Թումանյան«Շուննու ու կատուն»

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փնթփնթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

 

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող

որդիանց որդի – որտեղից որտեղ ճանկել – թռցնել, ձեռք գցել

ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը

կուշտը – մոտ

քուրք – մուշտակ

կուճի — գլուխ

հրես – ահա, հիմա

մուշտարի – հաճախորդ

վախտին – ժամանակին

ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի

դիպան իրար – կռվեցին, վիճեցին

դիվանբաշի – դատավոր

կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ

մթամ – իբր

Հարցեր և առաջադրանքներ

1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Հեքիաթի հերոսներն  են կատուն և  շունը։

2. Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրիր դրանց կամ հականիշները, կամ հոմանիշները:

 

Կուշտ- մոտ,

մրսել- շոգել

գդակ-գլխարկ

քուրք- մուշտակ

թանկագին-սիրելի

ծանդըր-թեթև

մեծ-փոքր

փափախ-գլխարկ

ցուրտ- շոգ

բարկանալ-ջղայնանալ

խոսել-լռել

վերադառնալ-հեռանալ

անպատիվ-պատվավոր

գնալ-գալ

գիշեր-ցերեկ

կորչել-գտնվել

մոռանալ-հիշել։

3. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

Անպատիվ-Պատիվ չունեցող

Ցրցամ  տալ-ջուր  ցանել

 

4. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

5. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

6. Ինչպիսի՞ն է կատուն, բնութագրի՛ր նրան:

Կատուն   շատ խորամանկ է,  խաբեբա , և  նա անընդհատ  նեղացնում   է շանը։

7. Ինչպիսի՞ն էր շունը:

8. Արդարացրո՛ւ կատվին:

9. Կատվի անունից շանը նամակ գրի՛ր և ներողություն խնդրի՛ր նրանից:

Leave a Reply