Հոկտեմբերի 2022 archive

Մթնոլորտի կազմը

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր.

ներքնոլորտ,

վերնոլորտ

ար­տաքին ոլորտ

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր 8-10 կմ է։

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդր անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

 

Հարցեր ե առաջադրանքներ

1․Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

 Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է։ Այն կազմված է տարբեր գազերից ազոտ, թթվածին, ածխաթթու գազ , արգոն, ջրածին և այլ գազեր։

2․Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Օդը չի հեռանում , որովհետև   Երկիր մոլորակը  ձգում է օդին  դեպի իրեն։

3․Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Մթնոլորտի վերին սահմանը արտաքին ոլորտն է։

4․Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ըստ բարձրության իրար են հաջորդում ներքնոլորտ, վերնոլորտ, ար­տաքին ոլորտ։

5․Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։ Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մաը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է։ Աշուն է եկել, գեղեցիկ աշուն։ Քամին փչում է և խաղում ոսկեզօծ տերևների հետ ։ Տերևները պարում են նրա հետ։ Թռչունների մի մասը արդեն չվել են տաք երկրներ և անտառը դատարկվել է նրանց երգից։ Սկյուռը հարմար տեղավորվում է իր փչակում և սպասում ձմռանը։ Մութ ամպեր են կուտակվում նորից ոսկեզօծ անտառի վրա։ Էլի անձրև է գալու։

Interviewer with my classmate Mariam

 

Interviewer: Hello․
Mariam: Hello․
Interviewer: Can you tell me about a typical day in your life for the school magazine?
Marima: Yes․
Interviewer: What time do you get up?
Mariam: I get up at seven o’clock․
Interviewer:Do you have a big breakfast?
Mariam:No, I have a small breakfast․
Interviewer: What do you eat for breakfast?
Mariam: I eat bread and cheese․
Interviewer: What do you do after breakfast?
Mariam: I get dressed and go to school.
Interviewer: What do you eat for lunch?
Mariam: I have lunch at school.

Interviewer:What do you do after school?
Mariam: I’m going to dance.
Interviewer: What do you do when you come home?
Mariam: I am going to English lessons.
Interviewer: What are you doing after dinner?
Mariam:I am doing my lessons.
Interviewer: When you go to sleep.
Mariam: I go to sleep at twelve o’clock.
Interviewer:— Mariam, you have a very long day.

Ընթերցարան

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Իմ սուրբ հայրենիք

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Շիրազ

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

 

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են- որտեղ որ նայում  ես դեղին տերևներ են։

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ-

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

3. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։

4. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

5. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

Մաթեմատիկա 13․10․2022

115․ Կազմի՛ր արտահայտություն  և հաշվի՛ր  արժեքը։

բ) Գրի՛ր որևէ թիվ։ Այդ թվին գումարի՛ր  125։ Ստացված գումարը մեծացրո՛ւ 5  անգամ։ Արդյունքը փոքրացրու՛  625-ով։

Լուծում

786

(786+125)x5-625=3930

1․ 786+125=911

2.911×5=4555

3.4555-625=3930

 

գ) Գրի՛ր որևէ թիվ։ Այն բազմապատկի՛ր 10-ով։ Ստացված արտադրյալը մեծացրո՛ւ 150-ով։ Արդյունքում բաժանի՛ր 10-ի։

Լուծում

40

(40×10+150):10=55

1)  40×10=400

2) 400+150=550

3)550:10=55

 

116. Կատարի՛ր   գործողությունները։

 

250ց + 618ց + 50ց  =918ց

1)  250+618=868ց

2)  868+50=918ց

 

82ց 42կգ — 65ց=25

1)  82-65=17ց

 

5տ  385 կգ + 12տ 615կգ =18

1)  12+5=17տ

2) 615+385=1000կգ=1տ

3) 17տ + 1տ = 18տ

12տ 2ց + 6տ 8ց=180ց

1)  8+2=10ց

2) 12+6=18տ=180ց

3) 180+10=190ց=19տ

 

118․ Գրի՛ր երեք թիվ նշված կարգով և պատասխանի՛ր  հարցերին։ Առաջինը մտապահած միանիշ  թիվն է։ Երկրորդը առաջինից մեծ է 2  անգամ։ Երրորդը երկրորդից մեծ է  10  անգամ։

8

16

160

  • Որքա՞ն է երկրորդ և առաջին թվերի քանորդը։՝16:8=2
  • Որքա՞ն է երրորդ և առաջին թվերի քանորդը։`160:8=20
  • Որքա՞ն է երրորդ  և երկրորդ թվերի քանորդը։`160:16=10
  • Քան՞ի  անգամ է երրորդ թիվը  մեծ  առաջին թվից։`160։8=20անգամ

Քարանձավում

Անուն, ազգանուն

Էլանա  Շահվերդյան

Կարդա՛ և դեղինով ընդգծի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբեր բառերը: /2 միավ. /

Քարանձավում

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: (ավելին …)

Մաթեմատիկա12․10․2022

Հաշվի՛ր՝ օգտվելով  բազմապատկման տեղափոխական հատկությունից։

40x48x25

40x25x48=48000

1)40×25=1000

2)1000×48=48000

 

40x70x50

40x50x70=140000

1)40×50=2000

2)70×2000=140000

 

50x42x40x2

50x2x42x40=6800

1)50×2=100

2)42×40=1680

3)100×1680=168000

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50:

ax2x90xb

80x2x90x50=72000

1)80×2=160

2)90×50=4500

3)160×4500=720000

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

3265։5+(9324-8872)x7=3417

1)9324-8872=452

2)3265:5=653

3)452×7=2764

4)653+2764=3417

 

3264:(160:20):8=51

1)160։20=8

2)3264:8=408

3)408:8=51

 

Կազմի՛ր արտահայտություններ և լուծի՛ր խնդիրները

Համերգային դահլիճում 5 շարքով տեղադրված են 9-ական նստատեղ ունեցող նստարան:Յուրաքանչյուր շարքում 6 նստարան է: Ընդամենը քանի՞ նստատեղ կա այդ դահլիճում:

Լուծում

1)9.6=54

2)54.5=270

Պատ.՝272

 

Խնձորով բարձած մեքենայում արկղները  դասավորված են 4 շարքով,յուրաքանչյուրում 6 արկղ:Այդպիսի շարքերով արկղերը 5 շերտերով դասավորված են իրար վրա: Հայտնի է նա, որ մեկ արկղ խնձորի զանգվածը 20կգ է:Որքան՞ն է մեքենայում բարձած ամբողջ խնձորի զանգվածը:

 

Լուծում

1) 4.6=24

2)24.5=120

3)120.20=2400

Պատ.՝2400 կգ

 

Քամին ու տերևը

Մի  դեղին տերև  հանդիպում է    քամուն։ Եվ  դեղին տերևը քամուն ասում է  ․

—  Դո՛ւ, ին՜չ ուժեղ ես․

—  Իհարկ՜ե, ես շատ ուժեղ եմ։

—   Ինչո՞ւ ես դու այդքան ուժեղ։

— Ես պետք է ուժեղ լինեմ, որպեսզի կարողանամ  հաղթել բոլորին ։Ես բնության օգնականն եմ։Եվ օգնում եմ  ծառերին, որ ազատվեն հին տերևներից։ Հիմա քո հերթն է, դու էլ պետք է գաս ինձ հետ։ Դա բնության օրենքն է։

Տերև  հասկացավ քամուն, ուրախացավ և քամու հետ պարելով  հեռացավ իր ծառից։

1 2 3 4 5 6