Սուրբ ծննդյան ավետիսներ

  1. Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:

Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս,

Թոներ ինի քընձ հեկեղեցի, Ավետիս,

Հարսներ ինի քընձ եղվնիք, Ավետիս,

Ավելը ձեռ փունջ մանուշակ, Ավետիս,

Կտխեն ըզձեռ նռան գինի, Ավետիս:

 

  1. Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

 

  1. Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

Leave a Reply