Սպիտակ խաղալիքներով ձնեմարդը

Ձմռան սկզբին  ձյուն եկավ։  Երեխաները  բոլորը  խաղում էին ձյան հետ, նաև ձնեմարդ էին պատրաստում։ Բայց մի աղջիկ ,որի անունը  Ձյունանուշիկ էր, միայնակ պատրաստեց ձնեմարդը։ Նա կարծում էր, որ  ձնեմարդը պատրաստված է տոնածառի սպիտակ  խաղալիքներից։ Եվ  մի  քանի օր հետո գիշերը , նա տեսավ  որ իր ձնեմարդը չկա  և որոշեց փնտրել։ Ձյունանուշիկը շատ փնտրեց, բայց չգտավ։ Եվ սկսեց հարցնել բոլորին․

— Ո՞վ  է տեսել իմ ձնեմարդին, նա սպիտակ գույնի խաղալիքներից էր պատրաստված։

Մի մարդ ասում է․

— Ես չեմ տեսել  սպիտակ գույնի խաղալիքներով ձնեմարդ։

Մի աղջիկ ասաց․

— Ես տեսե՜լ եմ ձնեմարդ։ Ուղղակի  այդ ձնեմարդը  սպիտակ գույնի խաղալիքներից չէր պատրաստված։ Այլ նա  պատրաստված էր սպիտակ ձյունից։

Ձյունանուշիկը մտածում է , մտածում  և վերջապես  հասկանում է, որ դա ձյունե գնդիկներ են և ոչ թե սպիտակ գույնի խաղալիքներ։ Եվ ասում է այդ աղջկան․

-Դա հենց իմ ձնեմարդն է։ Օգնիր ինձ գտնենք նրան։ Նա իմ ամենասիրելի խաղալիքն է։

Leave a Reply