7 Հունվարի 2023 archive

Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Արփին ունի 18 խաղալիք և ամեն օր տոնածառից պիտի կախի այդ խաղալիքներից 3-ը։  Ո՞ր օրը պիտի սկսի կախել խաղալիքները, որպեսզի վերջին խաղալիքը կախի դեկտեմբերի 31-ին։
Քանի որ օրական պետք է 3 խաղալիք կախի, ապա Արփիին անրաժեշտ է 6 օր։
18:3=6
Հետևաբար նա պետք է սկսի կախել խաղալիքները դեկտեմբերի 26-ից։
2. Արագիլների խումբը թռչում է․ մեկը՝ դիմացից, երկուսը՝ հետևից, մեկը՝ հետևից, և երկուսը՝ դիմացից, մեկը՝ երկուսի մեջտեղից, և երեքը՝ շարքով։ Իրար հետևից քանի՞ արագիլ է թռչում։
Արագիլները 6-ն են, թռչում են երամով 1, 2, 3, շարքով։Հետևաբար 1-ը առջևից է թռչում մնացած 5-ը հետևից։
3. Երկու թվերի գումարը 330 է։  Եթե մեծ թվի միավորների կարգում գրված 0 թվանշանը ջնջենք, ստացված թիվը կլինի հավասար թվերից փոքրին։ Որո՞նք են այդ թվերը։
Պատ․՝300, 30
4. Գագիկը ավազի վրա կատարեց հինգ ցատկ ձախ ոտքով, ութ ցատկ երկու ոտքով և յոթ ցատկ աջ ոտքով։ Քանի՞ ոտնահետք մնաց ավազին։
Պատ․՝28 ոտնահետք
5․ Սեղանին դրված էր մեկ նուռ, մեկ նարինջ և մեկ խնձոր։ Անահիտը, Շուշանը և Լիան մոտեցան սեղանին։ Նրանցից ամեն մեկը մի միրգ կերավ։ Հայտնի է, որ Անահիտին նարինջ ուտելը արգելված է, սեղանից հեռանալիս Շուշանի մատները կարմիր էին։ Ի՞նչ միրգ կերավ Լիան։
Լիան կերավ նարինջը։
6. Շարքով դրված է ութ աթոռ։ Գագիկը նստեց սկզբից հաշված հինգերորդ աթոռին։ Դավիթը նստեց վերջից հաշված հինգերորդ աթոռին։ Քանի՞ աթոռ ազատ մնաց նրանց միջև։
Նրանք իրար կողք էին նստել։
7. Ձմեռ պապը բերեց 76 տուփ նվեր, նվերներից 24-ը տվեց աղջիկներին,  մնացած նվերների կեսը տվեց տղաներին։ Քանի՞ տուփ նվեր մնաց Ձմեռ պապի մոտ։
Պատ․՝մնաց 26 տուփ
8. «Քանի՞ տարեկան է Ձեր թոռը» հարցին Ձմեռ պապը պատասխանեց․ «Եթե նրա տարքին ավելացնեք նույնքան և տարիքի կեսը, ապա թոռս կլինի 20 տարեկան»: Քանի՞ տարեկան է թոռը:
Պատ․՝ Թոռնիկը 8 տարեկան էր։
9. Քանի՞ անգամ է 5 թվանշանը հանդիպում 1-ից 106 թվերի գրության մեջ։
Պատ․՝ 21 անգամ
10. Տոնածառի լույսերը միանում և անջատվում են 2 րոպեն մեկ։ 22 րոպե հետո եղևնու լույսերը քանի՞ անգամ կհասցնեն միանալ։
Պատ․՝ 6 անգամ։