Հնվ
2022
«Անտառի տնակը» Հովհանես Թումանյան
«Անտառի տնակը» Հովհանես Թումանյան
Ես կպատմեմ այսօր «Անտառի տնակը» հեքիաթ։
Մի անտառի ծայրին մի խրճիթ է լինում։ Այդ խրճիթում կնոջ ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի փայտահատ։ Մի առավոտյան փայտահատը աշխատանքի գնալիս կնոջը ասում է.
— Այսօր աշխատանքս մինչև կեսօր չեմ վերջացնի, մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Իսկ ես ինձ հետ կորեկ կվերցնեմ շաղ տալով կգնամ, որ մեր աղջիկը գա և չկորցնի ճանապարհը։
Ճաշի ժամին աղջիկը ճաշն առնում է ու գնում անտառ։ Ճանապարհի բոլոր շաղ տված կորեկը կերել էին թռչունները և աղջիկը չի կարողանում հայրիկի աշխատանքի տեղը գտնի։ Գնում է գնում և արևը մայր է մտնում, մութ է լինում անտառում։Աղջիկը սկսում է վախենալ։
Մեկ էլ մի տնակ է տեսնում ու գնում է դեպի այդ տունը։ ։Դուռը ծեծում է ։
— Ո՞վ ես, ներս արի։
Աղջիկը ներս է մտնում, տեսնում բազմոցին նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սպիտակ մորուքը ալիքաձև, իջնում է մինչև գետին։ Իսկ մյուս կողմում մի չալ կովիկ, մի հավիկ ու մի աքլոր։ Եվ աղջիկը սկսում է պատմել, թե ինչպես է ինքը մոլորվել, և խնդրում է, որ տեղ տա գիշերը մնալու։ Ծերունին հարցնում է կենդանիներին․
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
Եվ կենդանիները պատասխանում են լավ։ Եվ այդ ծերունին ուսում է․
— Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Սենյակում երկու անկողին կա. անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնենք։
Աղջիկը վերև է բարձրանում, անկողինը փռում, և չի սպասում ծերունուն, պարկում ու քնում է։ Մի քիչ հետո ծերունին բարձրանում է , մոմի լույսով և տեսնում է, որ աղջիկը չի սպասել ծերունուն և քնել է։ Գիշերը, երբ աղջիկը խորը քուն էր մտել, ծերունին բացում է մահճակալի տակի գաղտնի դուռը և աղջկանը թողնում ցած ու կրկին փակում։
Փայտահատը, երբ տուն է վերադառնում, կնոջ վրա բարկանում է, որ իրեն ամբողջ օր սոված է թողել։ Եվ երեք աղջիկների մայրիկը պատասխանում է , որ նա ճաշը տվել է մեծ աղջկան նա էլ բերել է։ Առավոտյան փայտահատը նորից գնում է անտառ ու ասում է, որ ոսպ շաղ կտա այս անգամ։ «Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնի»։ Միջնեկ աղջիկը գնում է և նա էլ է կորցնում ճանապարհը ու հայտնվում տնակում։ Նա մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում իր և ծերունու համար և ուտելուց հետ շուտ գնում պառկելու։ Ծերունին տեսնում է, որ աղջիկը առանց ծերունուն սպասելու քնել է ,նորից բացում է մահճակալի տակի գաղտնի դուռը և աղջիկը անհետանում է։
Փայտահատը իրիկունը տուն է գնում բարկանում է կնոջ վրա և իմանում է, որ միջնեկ աղջիկը նույնպես կորել է։ Եվ երրորդ առավոտ փայտահատը ասում է․
—Այսօր էլ մեր փոքր աղջկան ուղարկի։
Մայրը չի ուզում փոքր աղջկան ուղարկել, լաց է լինում և ասում, որ․
—Աչքիս սև ու սպիտակը սա է մնացել, ինչ դու ուզում ես սրան էլ կորցնես մեծերի նման։
Եվ փայտահատը ասում է՝ հանգիստ եղիր, ես հետս սիսեռ կտանեմշաղ կտամ։ Բայց երբ որ աղջիկը գնում է անտառ սիսեռահատիկները արդեն չեն լինում, ման է գալիս , բայց փայտահատին էլ չի գտնում։ Փոքր աղջիկը տեսնում է ծառերի հետևում տնակը նա էլ է ներս մտավ։ Փոքր աղջիկը հաց է տալիս և՛ ծերունուն, և՛ կենդանիներին ։ Հացից հետո անկողինները պատրաստում է , բայց չի քնում մինչև ծերունին քնի։ Գիշերը դղրդոց է լսում։ Առավոտյան արթնանում է շքեղ պալատում։ Կովը, հավը, աքաղաղը ծառաներ էին դարձել։ Ծերունին արքայազն էր դարձել ։ Արքայազն ասաց, որ դա արել էր չար վհուկը, նրա պալատը դարձրել էր խրճիթ , իրեն ծերունի։ Եվ աղջկա բարությունն էր, որ վերացրեց կախարդանքը։