21 Մարտի 2022 archive

Գարունն իմ աչքերով

Գարուն  էր։Մի առավոտ,  երբ  գնում  էի  դպրոց,  տանից  դուրս  եկա և  տեսա , որ   ձյուն  է գալիս։ Մարտ  ամիսը նոր էր սկսվել  և  ես   զարմացա գարնանը  ձյուն  տեսնելով։ Երբ ձյունը  վերջացավ ,  անձրև  սկսեց  գալ։ Հաջորդ  առավոտ  արդեն  կապույտ երկնքից արևի շողերը  բարևում  էին բոլորին։ Արևի շողերից ձյունը հալվեց և երևացին ձնծաղիկների  կապույտ   գլխիկները։  Բնությունը սկսեց  արթնանալ  ձմռան  խորը  քնից։ Թռչունները վերադառնում  են ու  սկսում  են  իրենց  համար  նոր  բույն   կառուցել  կամ հին բույնն են նորոգում։  Օր օրի կանաչով  են  ծածկվում դաշտ ու  անտառ։ Սիրում  եմ  գարունը  հատկապես  այն  ժամանակ, երբ   ծառերը զարդարվում  են
նուրբ  վարդագույն  ծաղիկներով։ Գեղեցիկ  է   գարունը։